2022 թվականի պետական բյուջեում անհրաժեշտ է մեծացնել գիտության ֆինանսավորումը: Այս մասին փետրվարի 10-ին Ազգային ժողովի նիստում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի եւ կից 22 օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ դիմելով կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանին: Խորհրդարանականի խոսք      ով՝ Հայաստանում պետք է հաշվի առնեն «Բայրաքթարները» եւ երկրի առջեւ ծառացած մյուս մարտահրավերները:

Ի պատասխան այս հայտարարության՝ նախարարն ասաց, որ պատգամավորի հետ լիովին համաձայն է: Դումանյանը նշեց, որ հիմա գիտության ֆինանսավորումը կազմում է պետբյուջեի մոտ 1 տոկոսը, սակայն հարկ կլիներ այն հասցնել մինչեւ 4 տոկոսի: «Այդուհանդերձ, այսօրվա դրությամբ դա իրատեսական չէ: Ոչինչ, մենք պետք է գնահատենք՝ երբ կկարողանանք դա անել եւ այդ ժամկետը նշել օրենքում»,- ամփոփեց նախարարը: