Microsoft Word-ում նոր գիշերային ռեժիմ է հայտնվել՝ մուգ «թուղթ»
Microsoft Word-ի տեքստային խմբագրման մշակողները ծրագրում նոր գիշերային ռեժիմ են ավելացրել: Դրա ակտիվացման դեպքում մգանում են ոչ միայն ինտերֆեյսի տարրերը, այլ նաեւ «թուղթը», հաղորդում է Planet- today-ը:
Նոր թարմացման շնորհիվ սպիտակ տառատեսակով կարելի է գրել սեւ ֆոնի վրա:
Office 365 փաթեթի ծրագրերում արդեն վաղուց առկա է մուգ թեմա, սակայն մինչ օրս այն Word-ը դարձնում էր մուգ միայն մասնակի, էջը կիսով չափ մնում էր սպիտակ:
Նոր գիշերային ռեժիմը կարող են թեստավորել միայն ինսայդերական ծրագրի մասնակիցները: Հայտնի չէ, թե երբ նորարարությունը հայտնվի իր ռելիզային տարբերակով, սակայն կարելի է ենթադրել, որ դա տեղի կունենա առաջիկա ամիսներին:





























