Բրիտանական Expanscape ընկերությունը ներկայացվել է նոութբուք, որն ունի 7 էկրան, հաղորդում է Gizmodo-ն:
Ներկայացված դեվայսը Aurora 7 մոդելի նոր տարբերակն է: Սարքը ստացել է 4K թույլտվությամբ 17,3 դյույմանոց դիսփլեյ: Եվս երկու 7-դյույմանոց էկրան 1920х1200 պիքսել թույլտվությամբ տեղակայված է հիմնականի վրա, 7-րդ հավելյալը գտնվում է ստեղնաշարի տակ:
Համաձայն նկարագրության՝ համակարգիչը նախատեսված է մշակողների, ծրագրավորողների եւ ֆինանսական թրեյդերների համար: Մոդելը պորտատիվ չէ, ի տարբերություն շուկայի այլ նոութբուքերի՝ սարքն ունի 4,3 դյույմ հաստություն եւ մոտ 12 կգ քաշ:
Սարքը հիմնված է Intel i9 9900K պրոցեսորի վրա, ունի 64 ԳԲ օպերատիվ եւ 2,5 ՏԲ ներկառուցված հիշողություն SSD-ի վրա: Համակարգիչը տրվում է Nvidia GTX 1060 տեսաքարտի հետ:
Expanscape-ի ներկայացուցիչները նշել են, որ մոդելը գոյություն ունի նախատիպի տեսքով: Նոութբուքի գինը չի բացահայտվում, սակայն ընկերության կայքում կարելի է պայմանավորվել դեվայսի նախապատվերի շուրջ:





























