Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ պատվաստվել է կորոնավիրուսի պատվաստանյութի երկրորդ դեղաչափով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Էրդողանը CoronaVac պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել էր հունվարի կեսին, ինչից հետո ասել էր, որ իրեն լավ է զգում:

«Թանկագին եղբայրներ, ես ստացել եմ COVID-19-ի դեմ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը: Հուսով եմ, որ մոտ ապագայում կպատվաստվեն բոլոր քաղաքացիները»,- Telegram-ում գրել է Էրդողանը:

Հունվարին Թուրքիայում սկսված պատվաստումները չինական SinoVac ընկերության СoronaVac պատվաստանյութով կիրականցվի չորս փուլով: Սկզբում պատվաստվում են բժիշկներն եւ տարեցները, պատվաստումների առաջին փուլում կպատվաստվի մոտ 9 միլիոն մարդ: Պատվաստանյութի առաջին դեղաչափը շուրջ 2.8 միլիոն մարդ է ստացել: