Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո YouTube-ի փակման հարցը կրկին հայտնվելու դատարանում՝ թուրք ազգայնականների «սեքս կասետների»-ի պատճառով։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի ինֆորմացիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Յավուզ Քոջաօղլուն նշել է, թե իրենք դիմել են YouTube-ի ղեկավարությանը՝ թուրք գործիչների սեռական բնույթի գաղտնի տեսագրությունները հանելու պահանջով, սակայն դեռ արդյունք չկա։  «Մենք չեն ուզում, որ YouTube-ը փակվի, սակայն եթե դիմումներն արդյունք չտան, հունիսի 12-ի ընտրություններից հետո կդիմենք դատարան եւ 2-3 ամսվա ընթացքում կնախաձեռնենք փակման աշխատանքները»,-նշել է Յավուզ Քոջաօղլուն։

Նշենք, որ Թուրքիայում  հետո 2010-ի հոկտեմբերին դատարանը վերացրեց YouTube-ի արգելքը։

2008-ի մայիսի 5-ից Թուրքիայում արգելափակվել է YouTube-ը՝  Աթաթուրքի մասին անպարկեշտ տեսահոլովակներ տեղադրելու կապակցությամբ: