Մասնագետները ռոբոտների մեջ փորձարարական ShadowSense ֆունկցիա են ներդրել, որը թույլ է տալիս ռոբոտներին զգալ մարդկային հպումը ստվերի միջոով, հաղորդում է Planet today-ը:
Երբ մարդու ձեռքը մոտենում է ռոբոտին, տեսախցիկները սկսում են հետեւել ստվերին եւ ֆիքսել ստացված տվյալները: Փորձնական ֆունկցիայի շնորհիվ ռոբոտներն ունակ են տարբերելու զգույշ հպումները հարվածներից, ինչպես նաեւ որոշելու շարժումները:
Հետաքրքիր է, որ ողջ գործընթացը հիմնվում է ուսուցման վրա:
Բացի այդ, նոր տեխնոլոգիան օգնում է ռոբոտին ճանաչել տարբեր ժեստեր: Նման համակարգը թույլ է տալիս նաեւ ընտրել հրահանգներ ստացված հպմանը պատասխանելու համար:
Նոր մշակումը նախորդի համեմատ ավելի բյուջետային տարբերակ է համարվում:





























