Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անվտանգության ղեկավար Բեյլյար Էյուբովի անվան հետ կապված սկանդալ է հասունանում։
MultiTakes անունով օգտագործողը հունիսի 6-ին YouTube-ում «Ռոբերտ Էյուբովը կռվում է» անվամբ տեսահոլովակ է տեղադրել։ Վերջինս Բեյլյար Էյուբովի զարմիկն է։ Տեսահոլովակը 4 րոպե տեւղություն ունի։
Այնտեղ երեւում է, թե ինչպես BMW X-6-ի վարորդը կանգնում է լուսացույցի մոտ, իջնում մեքենայից եւ սկսում է կռվել ճանապարհն իրեն չզիջած մեկ այլ վարորդի հետ։ Նրանց փորձում են բաժանել երկու ոստիկաններ։ Սակայն կռվարար վարորդը նրանց վրա էլ է հարձակվում... ոստիկանները փախչում են։ BMW X-6-ի վարորդն այնուհետեւ սկսում է կռվել մեկ այլ վարորդի հետ եւ ընկնում նրա հետեւից։ Վերդառնալով ավտոմեքենայի մոտ՝ նա ոտքով հարվածում է իր հետ վիճաբանածի մեքենային եւ ջարդում լուսարձակները։ Հանգստանալով՝ վարորդը նստում է մեքենա եւ լուսացույցին ուշադրություն չդարձնելով՝ հեռանում։
Ինչպես հայտնում է Contact.az-ը, ոչ պաշտոնական տվյալներով, BMW X-6-ի վարորդը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անվտանգության ղեկավար Բեյլյար Էյուբովի զարմիկ Ռոբերտ Էյուբովն է։ Վերջինիս անունը շրջանառվում է որպես սկանդալերի մշտական մասնակցի, եւ ոստիկանները նրանից փախչում են, ինչպես նապաստակներ։




























