Facebook-ի եւ Twitter-ի ղեկավարներ Մարկ Ցուկերբերգը եւ Ջեք Դորսին բանակցություններ են վարում Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչների հետ մարտին լսումների ժամանակ ցուցմունք տալու համար, գրում է Politico-ն:
Լսումների հիմնական նպատակը դեռ հայտնի չէ՝ նշում են ԶԼՄ-ները:
Պարբերականը՝ հղում անելով երկու աղբյուրներին, նշում է, որ Facebook-ը պայմանավորվել է Ներկայացուցիչների պալատի՝ էներգետիկայի եւ կոմերիցայի հարցերի հանձնաժողովի առջեւ իր ելույթի հնարավորություն մասին, նույնը պայմանավորվել է նաեւ Twitter-ի ղեկավարը:
Լսումների հստակ ամսաթիվը հայտնի չէ, սակայն այն կարող է անցկացվել մարտին:





























