Դոնալդ Թրամփի իմպիչմենթի գործընթացը Սենատում ընդամենը հինգ օր տեւեց: Ինչպես կանխատեսվել էր, վերջնական դատավճիռն այն էր, որ նախկին նախագահը մեղավոր չէ ԱՄՆ Կապիտոլիումի գրոհը հրահրելու մեջ, հայտնում է BBC-ն:

ԱՄՆ պատմության մեջ ներկայումս արդեն տեղի է ունեցել նախագահի իմպիչմենթի չորս դատավարություն, եւ այս գործընթացն, անշուշտ, ամենակարճն էր։

Նախադեպ ստեղծվեց՝ նախկին նախագահի դատավարություն:

Ըստ Reuters-ի, 100 տեղանոց Սենատում առնվազն 17 հանրապետականներ ստիպված կլինեին միանալ 48 դեմոկրատներին եւ երկու անկախ թեկնածուներին՝ ԱՄՆ նախկին նախագահին դատապարտելու համար: Սակայն հանրապետականները սատարեցին Դոնալդ Թրամփին:

Հիշեցնենք, որ Կապիտոլիումի գրոհը տեղի էր ունեցել հունվարի 6-ին: Զոհվել էր 5 մարդ։