ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է պատժամիջոցների կիրառումը «Հյուսիսային հոսք 2» նախագծի կապակցությամբ եւ բանակցություններ է սկսել Բեռլինի հետ այդ հարցով, հայտնում է Wall Street Journal-ը` վկայակոչելով իրազեկ աղբյուրները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բանակցությունների օրակարգում են «պատժամիջոցների սպառնալիքները Հյուսիսային հոսք 2»-ի կառուցման մեջ ներգրավված ընկերությունների դեմ», հայտնել է գերմանական իշխանությունների ներկայացուցիչը:
Երեքշաբթի լրանում է վերջնաժամկետը վարչակազմի համաև, երբ այն պետք է հրապարակի ընկերությունների ցուցակը, որոնք կարող են ԱՄՆ պատժամիջոցների հավանական թիրախը դառնալ: Միացյալ Նահանգները կարող են նաեւ հրաժարվել պատժամիջոցներ կիրառելուց ազգային շահերի կապակցությամբ:
Ըստ թերթի աղբյուրների` Ազգային անվտանգության խորհրդի անդամները հանդիպել են` գազատարը եւ Գերմանիայի` նախագծի նկատմամբ մորատորիում կիառելու պատրաստակամությունը քննարկելու համար:
Ավելի վաղ Handelsblatt պարբերականը հայտնել էր ամերիկյան վարչակազմի` Բեռլինին ուղղված փակ առաջարկների մասին «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ պատժամիջոցների հնարավոր վերացման կապակցությամբ: Մասնավորապես, խոսքը «կանգնեցման որոշակի մեխանիզմի» ներդրման մասին է, որը գազատարով գազի տարանցում կապահովեր Ռուսաստանի կողմից մարդու իրավունքների «խախտումների» դեպքում:





























