Ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ 20-21 տարեկան երկու երիտասարդ, որոնցից մեկը՝ Երևանի, մյուսը Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչ է, Մասիսի վարչական շրջանում գողություններ են անում: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո կասկածվողները բերման ենթակվեցին ոստիկանության Մասիսի բաժին:

Պարզվել է, որ նրանք նախորդ տարվա հուլիս և հոկտեմբեր ամիսներին Մարմարաշեն համայնքի երեք սրճեփ սարքերից մետաղադրամներ են գողացել։ Եղել էին նաև դեպքեր, երբ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ գործն ավարտին հասցնել չէին կարողացել, փախել էին։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն: