Apple- ը պատրաստվում է Apple Silicon ընտանիքի երկրորդ պրոցեսորի հիման վրա համակարգիչների թողարկմանը, հաղորդում է Gizmochina- ն:
Պրոցեսորը 12 միջուկ կունենա, իսկ գրաֆիկական ենթահամակարգը 16 միջուկային կլինի: Ակնկալվում է, որ M1X-ը կաշխատի առավելագույն 3.2 ԳՀց հաճախականությամբ եւ հիմնված կլինի 5 նմ տեխնոլոգիական պրոցեսորի վրա, ինչպես եւ` առաջին Apple Silicon պրոցեսորը:
Apple M1X չիպը պետք է հիմք հանդիսանա նոր MacBook Pro-ների (14 եւ 16 դյույմ) եւ 27 դյույմանի all-in-one iMac համակարգչի համար: Այս բոլոր մոդելները շուկա դուրս կգան 2021 թվականին:





























