Թուրքիայի գլխավոր ընդդիմության՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հանրահավաքի անցկացման նոր ձեւ է օգտագործել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Քեմալ Քըլըչդարօղլուն նախընտրական հանրահավաք պետք է անցկացներ Գիրեսուն նահանգի Շապին Գարահիսարում, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով նրա ուղղաթիռը չի կարողացել օդ բարձրանալ։ Ընդդիմադիր կուսակցապետին սպասող քաղաքացիներն իրենց բողոքն են հայտնել հանարահավաքի կազմակերպիչներին, որից հետո լուծումը գտնվել է։
ԺՀԿ-ի առաջնորդը ժողովրդին է դիմել հեռախոսով, որը միացվել է բարձրախոսներին։ Քըլըչդարօղլուն ներողություն է խնդրել, որ եղանակային պայմանների պատճառով չի կարողացել ներկա գտնվել, սակայն խոստացել է առաջիկայում անպայման լինել Շապին Գարահիսարում։




























