Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց քաղաքացիական ակտիվիստների՝ վրաններ կառուցելու փորձերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով, հաղորդում է Sputnik Վրաստանը:
Ակտիվիստները մի քանի ամիս է՝ գիշերը վրաններում են անցկացնում: Նրանք պահանջում են արտահերթ ընտրություններ անցկացնել:
Ոստիկանության հետ բախումներ են սկսվել այն բանից հետո, երբ փորձել են վրանները տեղափոխել մայրաքաղաքի կենտրոնական պողոտայում գտնվող շենքի դիմաց:
Ոստիկանությունը կանխել է փորձը, եւ ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ ընդհարում է տեղի ունեցել, որի արդյունքում կան ձերբակալվածներ:
Այս պահին իրավիճակը հանդարտվել է: Քաղաքացիական ակտիվիստները շարունակում են մնալ խորհրդարանի շենքի դիմաց:





























