ԱՄՆ դեպարտամենտը «Հյուսիսային հոսք 2» գազատարի վերաբերյալ Կոնգրեսին ներկայացրած զեկույցում նոր պատժամիջոցներ չի առաջարկել: Այս մասին գրում է Bloomberg-ը:

Գործակալության տվյալներով` Պետդեպարտամենտը նշել է «Ֆորտունա» գազատարի խողովակաշարի, ինչպես նաեւ դրա սեփականատիրոջ կողմից ԱՄՆ պատժամիջոցների խախտման մասին, ինչը կարող է նրանց նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառում նշանակել: Սակայն ինչպես ընկերությունը, այնպես էլ նավն այլ ԱՄՆ պատժամիջոցների ցանկում են այլ հոդվածներով:

Պետդեպարտամենտը չի առաջարկել նաեւ նոր պատժամիջոցներ մտցնել եվրոպական ընկերությունների դեմ, որոնք կարող են ներգրավված լինել ռուսական նախագծի կառուցման մեջ, փոխանցում է «ՄԿ»-ն: