Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը դատապարտել է ԱՄՆ-ին եւ նրա եվրոպական դաշնակիցներին այն բանի համար, որ նրանք փորձում են պատասխանատվության Իրանին որպես ԳՀՀԾ-ի չկատարման պատասխանատու ներկայացնել` 2015-ի միջուկային համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները կատարելու փոխարեն, հայտնում է Tasnim-ը:
Հինգշաբթի Զարիֆը Twitter-ում արձագանքել էր ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի կողմից նախկինում արված համատեղ հայտարարությանը:
«Սոփեստաբանությամբ եւ Իրանին պարտադրելով զբաղվելու փոխրեն եվրոպական տնտեսությունը պետք է կատարի իր պարտավորությունները եւ պահանջի վերջ դնել Թրամփի տնտեսական ահաբեկչության ժառանգությանն Իրանի դեմ: Մեր ուղղիչ գործողությունները պատասխան են ԱՄՆ/Եվրաեռյակի կողմից խախտումներին: Վերացրեք պատճառը, եթե վախենում եք հետեւանքներից»,- ասել է Իրանի արտգործնախարարը:





























