Alphabet-ի դուստր ընկերությունը` Google-ը, կգնահատի իր փոխնախագահների եւ ավելի բարձր ղեկավարների կատարողականը` ստուգելով նրանց բազմազանության եւ ներառականության մասով, այս մասին ընկերությունը հայտնել է ուրբաթ օրը, փոխանցում է Fox Business-ը:
Google-ի էթիկական արհեստական բանականության հետազոտական խմբի համանախագահ Թիմնիթ Գեբրուն դեկտեմբերին հայտարարել էր, որ Google-ը հանկարծակի հեռացրել է իրեն այն բանից հետո, երբ նա քննադատել էր ընկերության ջանքերը բազմազանության ոլորտում եւ սպառնացել էր ազատվել աշխատանքը:
Alphabet ընկերությունը եւ Google-ի ղեկավար Սունդար Պիչայը կարգադրել են քննել այս իրավիճակը: Google-ը հրաժարվել է կիսվել իր հետաքննության առանձնահատկություններով` ուրբաթ օրը հայտարարելով, որ մարդկային ռեսուրսների մասնագետների կհրավիրի աշխատակիցների զգայուն հեռացումների կապակցությամբ:
Հունիսին Պիչայը հայտարարել էր, որ ընկերությունը ձգտելու է նրան, որպեսզի մինչեւ 2025 թվականն իր ղեկավարների եւս 30 տոկոսը լինի պակաս ներկայացված խմբերից, ընդ որում, առանձնահատուկ ուշադրություն կդարձվի աֆրոամերիկացիների, իսպանախոսների եւ ԱՄՆ բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին եւ կին ղեկավարներին տեխնիկական սեկտորում: Google-ի ամերիկյան առաջնորդների շուրջ 96 տոկոսն այդ ժամանակ սպիտակամորթ կամ ասիացի էր, իսկ 73 տոկոսը` տղամարդիկ:





























