WhatsApp-ը հայտարարել է իր մտադրության մասին՝ զգալիորեն սահմանափակելու մեսենջերի ֆունկցիոնալությունը այն օգտվողների համար, ովքեր մինչ մայիսի 15-ը չեն համաձայնի հաստատել օգտագործողի քաղաքականության նոր պայմանները: Ավելի վաղ հայտարարվել էր, որ օգտվողները ստիպված կլինեն համաձայնել մեսենջերին տրամադրված տվյալները Facebook-ի հետ կիսելուն:
WhatsApp-ի վարչակազմի հաղորդագրության մեջ ասվում է, որ եթե նոր կանոններից հրաժարվեն, հաշիվն անմիջապես չի ջնջվի: Օգտատերը կշարունակի զանգեր եւ ծանուցումներ ստանալ, բայց նա չի կարողանա կարդալ հաղորդագրությունները եւ ուղարկել դրանք, քանի դեռ չի փոխել իր կարծիքը եւ չի ընդունել պայմանագրի պայմանները:
Ակնկալվում է, որ 120 օր անց այդպիսի ոչ ակտիվ հաշիվները կջնջվեն, հաղորդում է MK-ն:





























