Ավստրալիայի դաշնային կառավարությունը կհրաժարվի Facebook-ը գովազդային արշավների եւ սոցիալական նախագծերի համար օգտագործելուց՝ սահմանափակումների պատճառով, որ ընկերությունը մտցրել է երկրի բոլոր օգտատերերի համար: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի առեւտրի, տուրիզմի եւ ներդրումների նախարար Սայմոն Բերմիրնգեմը ABC Radio ռադիոկայանի եթերում:

«Մենք կհրաժարվենք Facebook-ում գովազդային արշավներից, քանի որ այն անհիմն արգելափակում է կայքերը՝ փորձելով ցույց տալ իր իշխանությունը կամ ազդեցություն գործել մեր ժողովրդավարության վրա: Մենք դա չենք հանդուրժի եւ կշարունակենք հետեւել մեր օրենսդրությանը: Մենք Facebook-ին համառորեն կոչ ենք անում ընդունել, որ պարտավոր է իրեն այնպես պահել, ինչպես կոնտենտի ցանկացած այլ հրատարակող»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Facebook-ը Ավստրալիայում սահմանափակել է լրատվական կոնտենտի տարածումը՝ պայմանավորված լրատվամիջոցների հետ գործարքի մասին նոր օրենսդրության ընդունմամբ: Ավստրալիայի իշխանությունները առաջարկում են տեխնոլոգիական հսկաներին պարտավորեցնել տեղական հրատարակիչների եւ հեռարձակողների հետ քննարկելու կոնտենտի համար վճարումները: