Թուրքիայում հունիս 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում «Ազգայնական շարժում» կուսակցությունը կրկին մտնում է խորհրդարան:
Մեկ ամիս առաջ թուրք ազգայնականների մասնակցությամբ նկարահանված գաղտնի տեսահոլովակների պատճառով հրաժարական էր տվել կուսակցության 9 անդամ, այդ թվում` կուսակցության փոխնախագահը: Այդ դեպքերից հետո վերլուծաբանները պնդում էին, թե «Ազգայնական շարժում» կուսակցությունը կարող է չհաղթահարել 10 տոկոս ընտրական շեմը:
Սակայն ընտրությունների նախնական տվյալներով` ԱՇԿ-ն հավաքել է 13,5 տոկոս եւ փաստորեն արդեն մտել է խորհրդարան: ԱՇԿ-ն նախորդ խորհրդարան էր մտել 14 տոկոս քվեներով:




























