ԱՄԷ-ն եւ Կատարը հարաբերությունների կարգավորումից հետո առաջին հանդիպումն են անցկացրել, հաղորդում է WAM գործակալությունը:

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը եւ Եգիպտոսը հունվարին պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական, առեւտրային եւ զբոսաշրջային կապերը Դոհայի հետ, որի հետ խզել էր հարաբերությունները 2017 թվականին ահաբեկչության մեջ Կատարին ուղղված մեղադրանքների պատճառով, որոնք Կատարը հերքում է:

Կողմերը քննարկել են հունվարյան հայտարարությունների իրականացման համար համատեղ մեխանիզմները եւ գործընթացները:

Կատարի եւ 4 պետությունների միջեւ համաձայնությունների կնքումից հետո վերսկսվել է օդային եւ տրանսպորտային հաղորդակցությունը: Յուրաքանչյուր պետություն պետք է կազմակերպի Կատարի հետ երկկողմ բանակցությունները առանձին հարցերի լուծման համար: