Ոստիկանությունը պարզաբանում է տարածել լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվության վերաբերյալ, ըստ որի, ընդդիմության կազմակերպած ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների հետևանքով կոտրվել է մասնակիցներից մեկի ոտքը։

Ոստիկանության պարզաբանման մեջ ասվում է.

«Հայտնում ենք, որ հիշյալ քաղաքացին ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար բերվել է ոստիկանություն, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է, և շտապօգնության բրիգադը տեղափոխել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է ձախ սրունքի սալջարդ։

Միջադեպի կապակցությամբ ոստիկանության պետի կարգադրությամբ նշանակվել է ծառայողական քննություն»:

Ոստիկանական գործողությունների հետեւանքով կոտրվել է ՀՅԴ անդամ Ռազմիկ Արաբյանին ոտքը. Տեղափոխում են 8-րդ հիվանդանոց