Youtube տեսահոսթինգի աշխատանքում խափանում է տեղի ունեցել, այս մասին հայտնի է դարձել Downdetector ծառայության տվյալներից: Օգտատերերը գանգատվում են մուտք գործելիս առաջացող խնդիրներից, տեսանյութի վերարտադրությունից եւ կայքի վատ աշխատանքից, հայտնում է «Կոմերսանտը»:

Գանգատների մեծ մասը ստացվում է ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ռուսաստանի օգտատերերից: