ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի հետ քննարկել է Երեւանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: Այս մասին հայտնում է ՌԴ ԴԽ մամուլի ծառայությունը:

ԴԽ նախագահը նշել է, որ տեղի ունեցած իրադարձությունները Ռուսաստանում դիտարկում են որպես ներքին, ու իրավիճակը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու հույս ունեն:

Միրզոյանը Մատվիենկոյին խնդրել է աջակցել Հայաստան վերադարձնել մի քանի կանանց, որոնք գերեվարվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ, ԴԽ խոսնակը հայտարարել է այդ հարցի լուծմանը օգնելու պատրաստակամության մասին:

«Արարատ Միրզոյանը խնդրանքով է դիմել հանուն համամարդկային արժեքների եւ մարդասիրական սկզբունքների պահպանման աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ գերեվարված հայ կանանց հայրենիք արագ վերադարձնելուն: Դաշնային խորհրդի նախագահն իր կողմից պատրաստակամություն է հայտնել խորհրդարանական գծով նպաստելու այդ հումանիտար հարցի լուծմանը»,- նշված է հաղորդագրության մեջ: