Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները, որոնք երթով գնացել էին ԱԳՆ եւ դատախազության շենքերի մոտ, վերադարձան Բաղրամյան պողոտա:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները երթի ընթացքում կանգ էին առնում տարբեր նախարարությունների մոտ եւ ուղերձներ հղում։

Այսօր ժամը 18-ին Բաղրամյան պողոտայում նախատեսված է Շարժման հանրահավաքը:

Հիշեցնենք, որ այսօր «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները հանդիպել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Նրանք պահանջում են, որ նախագահը չստորագրի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը։