Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, որոնք խնդիրներ չունեն հարաբերություններում, հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն հունիսի 13-ին Թբիլիսիում իր ադրբեջանցի գործընկերոջ` Էլմար Մամեդյարովի հետ կայացած հանդիպմանը:

Ըստ նրա, խոսքը գնում է քաղաքականության, տնտեսության եւ հումանիտար ոլորտներում համագործակցության խորացման մասին:

Իր հերթին Մամեդյարովը նկատել է, թե հարաբերությունների խորացման նպատակով Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում են ամեն կես տարին մեկ:

Արտգործնախարարները զերծ են մնացել օրակարգի մանրամասները հրապարակելուց:

Երկօրյա այցի ընթացքում Մամեդյարովը հանդիպել է խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի հետ, նախատեսված է նրա հանդիպումը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ: