Ադրբեջանի հետ բանակցություններում Ռուսաստանը հետեւողականորեն բարձրացնում է հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցը: Այս մասին փետրվարի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

Նախարարի խոսքով` Հայաստանի իշխանությունների այս ուղղությամբ աշխատանքեր են իրականացվում է յուրաքանչյուր օր: Ինչ վերաբերում է բանտարկյալների վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, ապա դրան պաշտոնական Երեւանն արդեն արձագանքել է, այդ թվում` ՀՀ ԱԳՆ-ի մակարդակով:

«Բացի այդ, այս խնդրին հատուկ ուշադրություն է դարձվել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների դեսպանների եւ արտգործնախարարների, այլ արտասահմանցի գործընկերների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ»,- շեշտեց Այվազյանը:

 

​