Apple ընկերությունը առաջիկա շաբաթների ընթացքում ԵՄ-ում կարող է բախվել հակամենաշնորհային մեղադրանքի՝ Spotify երաժշտական հաղորդման հոսքային ծառայության բողոքից հետո, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրների։

Նրանց խոսքերով՝ մեղադրանքը կարող է հանգեցնել Apple-ի շահութաբեր բիզնես-մոդելի փոփոխության:

Աղբյուրներից մեկի համաձայն՝ Եվրահանձնաժողովը կարող է մինչեւ ամառ Apple-ին ուղարկել առարկությունների մասին հայտարարություն՝ նախանշելով ԵՄ հակամենաշնորհային կանոնների ենթադրյալ խախտումները:

Apple-ը հայտարարել է, որ իր App Store-ն օգնել է Spotify-ին օգուտ քաղել հավելվածների հարյուր միլիոնավոր ներբեռնումներից եւ դառնալ Եվրոպայի ամենամեծ երաժշտական հոսքային ծառայությունը:

Spotify-ն Հանձնաժողովին ուղղված իր բողոքում ասել է, որ Apple-ը անարդարացիորեն սահմանափակում է մրցակիցներին իր սեփական Apple Music ծառայության միջոցով, ինչպես նաեւ բողոքել է 30% միջնորդավճարի համար, որը գանձվում է Apple-ի հավելվածների ներքին գնումների համակարգից օգտվելու համար: