Ընդամենը մի սիմվոլը կարող է ոչնչացնել Windows-ը: Այս մասին հայտնում է Tom's Guide պարբերականը:

Մասնագետներն ուշադրություն են հրավիրել Google Project Zero-ի փորձագետների զեկույցի վրա, ովքեր պատմել են Microsoft-ի կողմից օպերացիոն համակարգի վտանգավոր խոցելիության մասին: Փաստաթուղթը նկարագրում է համակարգիչը կոտրելու հնարավորությունը վնասակար TrueType տառատեսակի միջոցով, ավելի ճիշտ` հատուկ սիմվոլի: Այս տառատեսակն օգտագործվում է տարբեր ՕՀ ծրագրերում, օրինակ` բրաուզերներում, փոխանցում է «Լենտա»-ն:

Խաթարում առաջացնելու համար օգտատերը պետք է ներբեռնի տառատեսակների փաթեթի վարակված տարբերակը եւ ապափաթեթավորի արխիվը: Լրագրողները նշել են, որ նման վնասատու ֆայլերը հաճախ տարածվում են վարկաբեկված կայքերում եւ էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթուղթը փաթեթավորելուց հետո համակարգում կրիտիկական սխալ է տեղի ունենում, որի արդյունքում համակարգիչը կարող է անջատվել:

Հաքերային հարձակումը հաջող կլինի, եթե օգտագործողը չի տեղադրել Windows-ի վերջին թարմացումը: Փորձագետները նկատել են, որ խնդիրն առկա է Windows 10-ի ցանկացած տարբերակում, որում տեղադրված չեն փետրվարի 9-ի թարմացումները: Որպես կանոն, հարձակումը կարող է իրականացվել Google Chrome, Microsoft Edge եւ Mozilla Firefox բրաուզերների միջոցով:

Կիբերանվտանգության փորձագետները նշել են, որ ներկայումս տեղեկություններ չկան, որ խոցելիությունն օգտագործվել է իրական հարձակումների համար: Այնուամենայնիվ, փորձագետները Windows օգտվողներին խորհուրդ է տալիս թարմացնել իրենց օպերացիոն համակարգերը: