ՑԱԽԱԼ-ը թարմացնում է Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման իր ծրագրերը: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը Fox News-ին տված հարցազրույցում:

«Եթե աշխարհը նրանց ավելի շուտ կանգնեցնի, դա շատ լավ կլինի: Իսկ եթե ոչ, ապա մենք պետք է ինքներս մեզ պաշտպանենք»,-ասել է Հանցը:

Հանցի հայտարարությունը համընկել է շրջանի հետ, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն աշխատում է իրանցիների հետ միջուկային գործարքին վերադառնալու հարցով ջանքերի շրջանակում բանակցությունների վերսկսման ուղղությամբ: Իսրայելը դեմ է համաձայնագրին վերադառնալուն եւ մի շարք պահանջներ է առաջադրել:

Հարցազրույցի ժամանակ Հանցը բացահայտել է քարտեզը, որը ցույց է տալիս «Հեզբոլլահ»-ի «հարյուր հազարավոր հրթիռները»:

«Ի՞նչ կլինի Լիբանանի հետ»,-ասել է նա:

«Մենք պատրաստ ենք պայքարին»,-ասել է նա Fox News-ի թղթակից Թրեյ Յինգստին:

Հանցն ասել է, որ քարտեզի վրա նշված են «Հեզբոլլահ»-ի ցամաքային զորքերի տեղակայումը, հրամանատարական կետերը, հաղորդում է  Jerusalem Post-ը: