Քաղաքացիները այսօր՝ մարտի 5-ին, բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի դիմաց: Ակցիայի մասնակիցներից Մկրտիչ Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մենք բերել ենք խորհրդանշական իրեր, որոնք պետք է հանձնենք կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանին: Մենք ուզում ենք, որ կապիտուլյանտը թույլ տա ներս մտնենք և ցույց տանք՝ ինչ կա ներսում, իսկ եթե չստացվի, մենք այս իրերով պարկը կթողնենք այստեղ»: Նա ցուցադրեց, թե ինչ կա պայուսակի մեջ՝ նշելով, որ կան իրեր, որոնք քաղաքացիներն են ավելացրել, օրինակ՝ սև թուղթ, իսկ քաղաքացի Կարապետ Պողոսյանը մեկնաբանեց իրերի նշանակությունը:

«Ուսապարկում կա դիմակ, որը մենք հանել ենք նրա երեսից և դա ցույց է տալիս նրա կեղծավորությունը, ուսապարկում կա փուչիկ, որը խորհրդանշում է իր սուտը, կախարդական փայտիկ, 2018 թվականի միասնական քարտեզ, և իր աջակից՝ Իլհամ Ալիևի լուսանկարը»,- ասաց քաղաքացի Կարապետ Պողոսյանը:

Ոստիկանները մոտեցան և հորդորեցին քաղաքացիներին վերցնել պայուսակը, և ոստիկանները քաղաքացիներին բերման ենթարկեցին, նշելով՝ քաղաքացիներին բերման են ենթարկում անձը պարզելու համար:

Այս առնչությամբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ոստիկանությունը քիչ առաջ բերման ենթարկեց Կարապետ Պողոսյանին և ևս մեկ երիտասարդի, ովքեր կառավարության դիմաց խաղաղ ակցիա էին իրականացնում վիժվածքի դեմ: Նրանց տարան ոստիկանության Կենտրոն բաժանմունք իբր անձը պարզելու, այն դեպքում, երբ տղերքի անձնագրերը իրենց մոտ էին»:

Ոստիկանությունը քիչ առաջ բերման ենթարկեց Կարապետ Պողոսյանին և ևս մեկ երիտասարդի, ովքեր կառավարության դիմաց խաղաղ ակցիա...

Опубликовано Armen Ashotyan Пятница, 5 марта 2021 г.