Թույլ լսող մարդկանց համար Google-ի նոր սարքը գտնվում է ստեղծման վաղ փուլում: X moonshot factory ամերիկյան ընկերությունը, որը պատկանում է Alphabet կորպորացիային, ներկայում աշխատում է այդ սարքի ստեղծման շուրջ: Այն կհեղաշրջի լսողական սարքերի աշխարհը, հաղորդում է Planet- today-ը:

Բացի այդ, դեվայսի մեջ կտեղադրեն տարբեր սենսորներ եւ բարձրախոսեր, իսկ դրա արտաքին տեսքը կհիշեցնի ներալիքային ականջակալ: Դրանց շնորհիվ սարքը կօգնի զտել տարբեր ձայներն ու հստակ տարբերակել մարդկային խոսքը կողմնակի ուրիշ աղմուկից:

Սարքի շուրջ աշխատանքը սկսվել է 2018 թվականին: Գաջեթի վերջնական նախատիպն արդեն ներկայացվել է X moonshot factory-ի ղեկավարներին՝ Էրիկ Թելերին եւ Սերգեյ Բրինին:

Ուշագրավ է, որ նոր սարքը ստացել է «Ռոսոմախի նախագիծ» անվանումը Marvel-ի կոմիքսների հերոսի պատվին, որը տարբերվում է սուր լսողությամբ: Սակայն դեռեւս հայտնի չէ՝ արդյո՞ք աշխարհը կտեսնի սարքը: Գաջեթի թողարկման ամսաթիվն ու արժեքը որոշված չեն: