Xiaomi-ն սմարթֆոն է մշակում, որն ունակ է մի քանի րոպեում մինչեւ 100 տոկոս լիցքավորվել նոր տիպի ցանցային սարքից: Չինական ընկերության մշակման մասին հայտնում է GSMArena-ն` վկայակոչելով ինսայդերներին:
200 Վտ հզորությամբ արագ լարային լիցքավորմամբ սմարթֆոնի շնորհանդեսը նախատեսված է 2021-ի երկրորդ կեսին: Հնարավոր է` այս մոդելի թողարկումն ավելի շուտ տեղի ունենա. նման տարբերակ կարող է ստանալ Xiaomi Mi 11 Ultra «ուլտիմատիվ ֆլագմանը», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Անցյալ տարի Xiaomi-ն արդեն ցուցադրել էր Xiaomi Mi 10 Ultra սմարթֆոնը, որի լիցքավորման տուփը 120 Վտ հզորություն էր ապահովում: 2021 թվականին նույնպիսի լիցքավորմամբ հեռախոսներ ներկայացրեին նաեւ Vivo-ն եւ Nubia-ն:





























