Samsung-ի ինժեներները 5-րդ սերնդի ցանցերում արագության ռեկորդ են սահմանել: Այս մասին ասվում է ընկերության կայքում:
Կորեական ընկերությունում հստակեցրել են, որ տվյալների փոխանցման ռեկորդային արագությունը՝ վայրկյանում 5,23 գիգաբիթ, ձեռք է բերվել լաբորատոր պայմաններում:
Մասնագետները նշել են, որ տվյալների փոխանցումը հիմնված է E-UTRAN New Radio Dual Connectivity (EN-DC) տեխնոլոգիայի վրա: Այն թույլ է տալիս բջջային կապի օպերատորներին մեծացնել 5G արագությունը 4G-ի միջոցով: Լաբորատորիայում ինժեներները միացրել են 40 մեգահերց հաճախականությամբ 4G կապը եւ 800 մեգահերց հաճախականությամբ 5G mmWave կապը:
Նոյեմբերին Nokia-ն հայտարարել է 5G –ի ռեկորդային արագության մասին: Ընկերության մասնագետներին հաճողվել է հասնել վայրկյանում ավելի քան 8 գիգաբիթ արագության:





























