Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան պատվաստվել է կորոնավիրուսի դեմ Հռոմի Lazzaro Spallanzani վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտում, հաղորդում է Կվիրինալի պալատը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ պետության ղեկավարը ստացել է 1941 թվականին եւ դրանից առաջ ծնված մարդկանց պատվաստման արշավի շրջանակում առաջին չափաբաժինը:

Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Մատարելան պատվաստվել է  Moderna ընկերության պատվաստանյութով:

Իտալիայի իշխանությունն իր առաջ խնդիր է դրել հասնել բնակչության 70 տոկոսի պատվաստման մինչեւ աշունԼ

Իտալիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում վերաբաշխվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ավելի քան 5,5 մլն դեղաչափ: Կորոնավիրուսի դեմ երկու ներարկում է ստացել գրեթե 1,7 մլն մարդ: