Վաճառքում հայտնվել է գիշերային տեսանելիությամբ, 5G-ով եւ NFC-ով աշխարհում առաջին «չկոտրվող» սմարթֆոնը` Ulefone Armor 11 5G-ը, գրում է Gizmochina-ն:

Այն վաճառվում է 369 դոլարով:

Սարքի «երկաթե» հիմքը MediaTek Dimensity 800 5G չիպն է, որն աշխատտում է 8 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ: Կրիչի ծավալը՝ 256 գիգաբայթ: Էկրանի անկյունագիծը՝ 6,1: Դեվայսի մարտկոցն ունի 5200 միլիամպեր/ժամ ծավալ եւ աջակցում է 10-վատտանոց անլար  մարտկոց:

Տուփից դեվայսն աշխատում է Android 10 օպերացիոն համակարգով, սակայն արտադրողը խոստանում է թարմացնել մինչեւ Android 11: Կա NFC մոդուլ, դեմքի ճանաչման համակարգ եւ մատնահետքի սքաներ: Աջակցվում է Google Pay վճարային համակարգ:

Ulefone Armor 11 5G-ի ամենահետաքրքիր մասը տեսախցիկն է, որն ապահովում է ոչ միայն լուսանկարչական հնարավորություններ, այլ նկարահանում գիշերային տեսանելիությամբ: Armor 11 5G-ը համապատասխանում է IP68/IP69K եւ MIL-STD-810G ստանդարտներին, ինչը խոսում է այն մասին, որ այն իսկապես «պինդ ընկույզ է»: