Հանրահավաքի ժամանակ վարչապետը նշեց արտահերթ ընտրությունների հնարավորության մասին եւ դրա համար անհրաժեշտ գործոնների մասին, մասնավորապես, խորհրդարանական ընդդիմության հետ կոնսուլտացիաները, որն այս օրերին տեղի են ունենում: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Ես չունեմ տեղեկատվություն ԲՀԿ-ի ղեկավարի հետ արդյոք եղել է հանդիպում թե ոչ: Իմ ունեցած տեղեկատվությամբ, չի եղել նման հանդիպում: Չեմ կարծում, որ ԼՀԿ ղեկավար պարոն Մարուքյանին հրավեր ուղարկված լիներ, իսկ ԲՀԿ ղեկավարին գնացած չլիներ: Թե այդ հանդիպումներն ու բանակցություններն ինչ արդյունք կտան, կտեղեկանանք բոլորս: Մեր գործողությունների մասին կտեղեկացնենք»,-ասաց Մակունցը: