Windows-ի փետրվարյան թարմացումը կոտրել է համակարգը, հաղորդում է Windows Latest-ը:

Լրագրողներն ուշադրություն են դարձրել Microsoft-ի, Reddit-ի ֆորումներում եւ այլ սոցցանցերում բողոքներին: Հրապարակումներում Windows-ի օգտատերերը պատմել են, որ բախվել են խնդիրների KB4601319 թարմացումից հետո: Մասնավորապես, որոշ օգտատերեր պատմել են, որ համակարգի ռեզերվային կրկնօրինակման  գործառույթը կոտրվել է: Տվյալ դեպքում մեծանում է խափանման ժամանակ անձնական տվյալների կորստի ռիսկը:

Օգտատերերի մի մասը նշել է, որ ռեզերվային կրկնօրինակման պարամետրերը հայտնվել են ուշացումով, իսկ տվյալների պահպանման գործընթացը հաճախ ավարտվել է սխալով:

Օգտատերերի մի մասն էլ հայտնել է, որ բացի այդ խնդրից, նրանց սարքերի վրա կոտրվել են վեբ տեսախցիկները: Ընկերության մասնագետները դեռ չեն արձագանքել հաճախորդների բողոքներին: