Վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր առաջին այցը Արաբական Միացյալ Էմիրություններ կկատարի մարտի 11-ին՝ Իսրայելի ընտրություններից 10 օր առաջ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իսրայելական լրատվամիջոցներին:
Այցի պաշտոնական հաստատում դեռ չկա: Իսրայելական Haaretz թերթը հայտնում է, որ Նեթանյահուն կհանդիպի Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն շեյխ Մուհամմեդ բեն Զաիդ Ալ Նահայանի հետ:
Իսրայելը անցյալ սեպտեմբերին պաշտոնական հարաբերություններ է հաստատել ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ` ԱՄՆ միջնորդությամբ կնքված համաձայնագրի շրջանակներում:





























