Ադրբեջանի զինված ուժերը մարտի 15-18-ը տարբեր տեսակի զորքերի մասնակցությամբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացնեն, հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Զորավարժություններին կմասնակցեն մինչեւ 10 000 զինծառայողներ, շուրջ 100 զրահամեքենաներ, մինչեւ 200 հրթիռային եւ հրետանային կայանքներ, հրթիռային համակարգեր եւ ականանետեր, ինչպես նաեւ տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:

Զորավարժությունները տեղի կունենան լեռնաանտառային տարածքներում, հիմնական ուշադրությունը կդարձվի զորքերի ղեկավարմանը, բարելավելով տարբեր տեսակի զորքերի՝ հրթիռային, հրետանային, ավիացիոն, եւ հատուկ նշանակության ջոկատների մարտական ​​համակարգումը ու փոխգործակցությունը:

Զորավարժությունների ընթացքում զորքերը կատարելու են ահաբեկչական ջոկատների ու անօրինական զինված խմբավորումների դեմ պայքարի հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու խնդիրներ: