Սահմանադրական դատարանը կարող է եզրակացություն կայացնել, որն ավտոմատ կերպով չեղարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանին հեռացնելու որոշումը: Այս մասին լրագրողներին հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը պարզաբանեց, որ եթե ՍԴ-ն այդ դրույթը հակասահմանադրական համարի, ապա վարչապետի որոշումն ավտոմատ կերպով կչեղարկվի:

«Ավելին, հաշված օրերի ընթացքում Գասպարյանը կարող է վերականգնվել այդ պաշտոնում»,-նկատեց Մարուքյանը:

Պատգամավորի կարծիքով՝ հնարավոր է, որ վարչապետի որոշման բողոքարկման ժամկետները սպառվել են, սակայն օրենքների դրույթների բողոքարկման համար ժամկետներ գոյություն չունեն:   

«Գնդակը Սահմանադրական դատարանի դաշտում է»,-ասաց Մարուքյանը: