Apple-ը եվրոպական Սիլիկոնային հովիտ կստեղծի Մյունխենում եւ ավելի քան 1 մլրդ եվրո կներդնի հաջորդ երեք տարիների ընթացքում իր թիմն ընդլայնելու համար:
Մյունխեն արդեն համարվում է Եվրոպայում Apple-ի խոշոր ինժեներական կենտրոնը, որտեղ աշխատում են 40 երկրներից մոտ 1500 ինժեներներ:
Apple-ի թիմը կկենտրոնանա 5G-ի եւ այլ անլար տեխնոլոգիաների վրա:





























