Samsung ընկերությունը ցուցադրել է մատչելի Galaxy M12 սմարթֆոնը, որը 90 Հց էկրան եւ լուրջ ինքնավարություն ունի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Gizmochina-ն:

Սարքը 6.5 դյույմանոց HD+ էկրան է ստացել, որը պատրաստվել է PLS TFT տեխնոլոգիայի միջոցով: Չնայած համեստ հատկություններին` մատրիցն ի վիճակի է թարմացնել պատկերը 90 Հց արագությամբ: Samsung Galaxy M12-ը աշխատում է Exynos 850 չիպով: Սմարթֆոնը կարող է 4/6 ԳԲ օպերատիվ կամ 64/128 ԳԲ մշտական ​​հիշողություն ունենալ: Կա նաեւ հիշողության քարտերի աջակցություն: Սարքն ունի 4G, Wi-Fi եւ Bluetooth 5.0: M12-ը մատնահետքերի կողմնակի սկաներ ունի, ականջակալների միացման մասը 3.5 մմ է եւ USB-C:

Հեռախոսը հագեցած է չորս սենսորներից հիմնական տեսախցիկով. հիմնական Samsung ISOCELL GM2 48 մեգապիքսել է, գերլայնը` 5 մեգապիքսել, մակրոն եւ խորության սենսոր` յուրաքանչյուրը 2 մեգապիքսել: Galaxy M12-ը սնուցվում է 6.000 mAh մարտկոցով, 15W լիցքավորման աջակցությամբ, որը տրվում է սմարթֆոնի հետ միասին:

Առաջին երկիրը, որտեղ կառաջարկվի Samsung Galaxy M12-ը, Հնդկաստանն է, որտեղ սմարթֆոնը կսկսի վաճառվել մարտի 18-ից: Բազային տարբերակը մոտ 151 դոլար կարժենա: