Xiaomi-ն ներկայացրել է Mi 10S սմարթֆոնը, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով GSM Arena թերթին:

Սարքը ներառված է Mi 10 շարքում, որի առաջատարը ներկայացվել է 2020-ի փետրվարին: Սարքը թողարկվել է 6,67 դյույմանոց AMOLED էկրանով եւ 2340x1080 պիքսել լուծաչափով: Էկրանն ունի նաեւ HDR10+ եւ պատկերների ցուցադրման 90 հերց հաճախականություն: Առջեւի վահանակի վերին ձախ անկյունում կա 20 մեգապիքսելանոց սելֆի տեսախցիկի անցք: Սարքը հիմնված է Snapdragon 870 չիպի վրա:

Xiaomi Mi 10S-ը հագեցած է LPDDR5 ձեւաչափի 8-12 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ: Սարքը ունի նաեւ UFS3.0 ձեւաչափով 128-256 գիգաբայթ պահեստային հզորություն, ինչպես նաեւ՝ 4780 միլիամպեր/ ժամ մարտկոց՝ 33 վատտ արագ լարային լիցքավորմամբ: Գաջեթն արտադրվում է Android 11 օպերացիոն համակարգով եւ MIUI 12 թաղանթով:

Այսպիսով, մոդելը փոքր-ինչ տարբերվում է առաջատար Mi 10-ից: Լրագրողները նկատել են, որ տարբերություններ կան միայն 2020 մոդելում Snapdragon 865 պրոցեսորի եւ Android 10 OS-ի առկայության դեպքում:

Ութ գիգաբայթ օպերատիվ եւ 128 գիգաբայթ ներդրված հիշողությամբ Mi 10S-ի հիմնական տարբերակի գինը կազմում է 3299 յուան։ Թոփային մոդելը, որը ստացել է 12 եւ 256 գիգաբայթ հիշողություն, գնահատվել է 3799 յուան: Սարքի վաճառքը կսկսվի մարտի 12-ին: Այն մասին, թե արդյոք սմարթֆոնը դուրս կգա միջազգային շուկա, չի հաղորդվում: