Հարավային Կորեան կդադարեցնի պաշտպանական փոխգործակցությունը Մյանմայի հետ եւ կարգելի զենքի արտահանումը ռազմական հեղաշրջումից եւ բողոքի ցույցերի բռնի ճնշումից հետո: Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը, հաղորդում է Reuters-ը:

Սեուլը կսահմանափակի այլ ռազմավարական ապրանքների արտահանումը, կվերանայի զարգացման օժանդակությունը եւ հումանիտար արտոնություններ կտրամադրի Մյանմայի քաղաքացիներին, որպեսզի նրանք կարողանան մնալ Հարավային Կորեայում մինչ իրավիճակի բարելավումը:

«Չնայած միջազգային հանրության, այդ թվում ՝ Հարավային Կորեայի կողմից բազմիցս հնչեցված պահանջներին՝ Մյանմայում զոհերի թիվն աճում է ռազմական եւ ոստիկանական իշխանությունների կողմից բռնի գործողությունների պատճառով»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: