Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղումներ են ձյան տեսքով: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։
Առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները։
Վարորդներին հորդորում ենք այդ հատվածով երթեւեկել անհրաժեշտության դեպքում ու բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնները:











