Սաուդյան Արաբիան այլընտրանք ունի ամերիկյան զենքին: Այս մասին Սաուդյան Արաբիայի իշխան Աբդուլ Ռահման բին Մուսաեդ Ալ Սաուդը հայտարարել է Սաուդյան Արաբիայի պաշտոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ուժեղ երկիր եւ գերտերություն է, սակայն Սաուդյան Արաբիայի կարիքների մեծ մասի համար մի շարք այլընտրանքային աղբյուրներ կան: Որպես օրինակ նա մատնանշեց Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, որոնց հետ Ռիադը գործարք է կնքել ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքի սահմանափակումների պատճառով:

Սաուդյան արքայազնը, որը ներկայումս պաշտոնական պաշտոններ չի զբաղեցնում, թերագնահատել է Բայդենի վարչակազմի դիրքորոշումն իր երկրի նկատմամբ: Նա դա բացատրել է նախագահ Ջո Բայդենի նախընտրական խոստումներով եւ համոզմունք է հայտնել, որ նա շուտով կհրաժարվի դրանից, ինչպես եւ նրա նախորդները:

Վաշինգտոնը փետրվարին դադարեցրել էր զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային եւ Արաբական Միացյալ Էմիրություններին՝ Եմենի պատերազմում ունեցած դրանց դերակատարության պատճառով: