Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմի Սրբազան քահանայապետ ընտրվելու տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին։ Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ հարաբերությունները հիմնված են պատմական կապերի, հոգեւոր ու մշակութային մեծ ժառանգության վրա, որոնք ամուր հիմք են երկկողմ օրակարգը հարստացնելու եւ համագործակցության խորացմանն ուղղված գործնական քայլեր ձեռնարկելու համար։

Վերահաստատում եմ Սուրբ Աթոռի հետ միջպետական կապերն առավել զարգացնելու՝ Հայաստանի շահագրգռվածությունն ու հանձնառությունը։

Երախտապարտ ենք մեզ համար այս ծանր ժամանակաշրջանում Ձերդ Սրբության աղոթքների ու խաղաղության ուղերձների համար, որոնք ջերմացրին մեր սրտերն ու հոգիները։

Մեր մաղթանքն է, որ Տիեզերական եկեղեցին այսուհետ եւս հաջողությամբ իրականացնի իր նվիրական առաքելությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության եւ համերաշխության հաստատման»։