Թուրքմենստանի մեջլիսը (խորհրդարան) այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ ընդունել է «Թուրքմենստանի կառավարության եւ Ադրբեջանի Հանրապետության կառավարության միջեւ Կասպից ծովում «Դոստլուք» հանքի ածխաջրային ռեսուրսները համատեղ ուսումնասիրելու եւ յուրացնելու մասին փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու» որոշում, հաղորդում է Turkmenportal-ը:
«Դոստլուք» հանքը, որի պաշարները, մասնագետների կարծիքով, գնահատվում են նավթի 50 միլիոն տոննայի չափով, երկար տարիներ շարունակ համարվում են վիճելի: Ավելի վաղ այն թուրքմենական կողմն անվանում էր «Սերդար», իսկ ադրբեջանական կողմը՝ «Քյափազ», նշում է պորտալը:
Սույն թվականի հունվարի 21-ին Թուրքմենստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներն Աշխաբադում ստորագրել են հուշագիր հանքի ածխաջրային ռեսուրսները համատեղ ուսումնասիրելու եւ յուրացնելու մասին:





























