Google ընկերությունը չի կարողացել փակել դատական գործընթացը Համացանցում օգտատերերի տվյալները գաղտնի հավաքագրելու գործով, գրում է Bloomberg-ը:

Խմբով դատական հայց ներկայացրած օգտատերերը պնդել են, որ եթե անգամ նրանք անջատում են տվյալների հավաքագրումը Chrome-ում, վեբ կայքերի կողմից օգտագործվող Google-ի մյուս գործիքները հավաքում են անձնական տեղեկատվություն: Ուրբաթ դաշնային դատարանը մերժել է Alphabet Inc կորպորացիայի խնդրանքը գործը կարճելու մասին:

«Դատարանը եզրակացրել է, որ Google ընկերությունը չի ծանուցել օգտատերերին, որ Google-ը զբաղվում է տվյալների ենթադրյալ հավաքագրմամբ, քանի դեռ օգտատերերը գտնվում են վեբ-էջերում մասնավոր մուտքի ռեժիմում»,-վճռել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսեի դատավոր Լյուսի Կոխը:

Google ընկերությունը հայտարարել է, որ հաջորդ տարի կհեռացնի կողմնակի քուքի ֆայլերը, որոնք օգնում են գովազդատուներին հետեւալ օգտատերերի ինտերնետային ակտիվությանն ու չեն օգտագործի այլընտրանքային մեթոդների ֆիզիկական անձանց հետեւելու համար:

«Մենք լի ենք վճռականությամբ վիճարկելու այդ պահանջներն ու կպաշտպանենք մեզ նրանցից»,-հայտարարել է Google-ի ներկայացուցիչ Խոսե Կաստանեդան: «Մենք հստակ հայտարարում ենք ամեն անգամ, երբ դուք բացում եք ինկոգնիտո նոր էջը, որ վեբ կայքերը կարող են հավաքագրել տեղեկատվություն բրաուզերում սեանսի ժամանակ ձեր ակտիվության մասին»,-նշված է Կաստանեդայի հայտարարության մեջ: